Իրանը դեռևս ունի հազարավոր բալիստիկ հրթիռներ, հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը։
Հրապարակման համաձայն՝ չնայած Իրանի հրթիռային կայանքների մոտ կեսը ոչնչացվել, վնասվել կամ մնացել է փլատակների տակ մարտերի ընթացքում, դրանց զգալի մասը կարող է վերանորոգվել և վերականգնվել։
ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաները նշել են, որ չնայած Իրանի հրթիռային զինանոցը կիսով չափ կրճատվել է նախապատերազմյան մակարդակի համեմատ, Թեհրանը դեռևս ունի հազարավոր կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Դրանց մեծ մասը թաքնված է ստորգետնյա թունելների և ամրացված պահեստների լայն ցանցում։
ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտահոգ են, որ Իրանը մտադիր է օգտագործել ներկայիս լռությունն ու հրադադարը՝ իր հրթիռային պաշարներն ու վնասված ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Русский