Իրանը կշարունակի հարվածել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին, ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։
Փեզեշկիանի խոսքով՝ Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։ «Ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում թիրախավորվելու են միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա», - ասել է նախագահը։

Русский