ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Չինաստանը Իրանից ստացել է առնվազն 11 միլիոն բարել հում նավթ։ Այս ամբողջ իրանական նավթը տեղափոխվել է Հորմուզի նեղուցով, որը փակ է այլ տանկերների համար,հաղորդել է CNBC-ն՝ հղում անելով վերլուծաբանների։
Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը Հորմուզի նեղուցով Չինաստան է առաքել մոտ 12 միլիոն բարել նավթ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Թեհրանը Հորմուզի նեղուցով Չինաստան է առաքել առնվազն 11.7 միլիոն բարել հում նավթ, ասել է նավթի հետևման ծառայության համահիմնադիր Սամիր Մադանին։
Kpler վերլուծական ընկերության գնահատականների համաձայն՝ փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով անցել է մոտ 12 միլիոն բարել հում նավթ։
«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Չինաստանը եղել է իրանական նավթի հիմնական գնորդը, այդ բարելների զգալի մասը կարող է ի վերջո հայտնվել այնտեղ», - ասել է Kpler-ի վերլուծաբան Նհվեյ Խին Սոեն։ Նա հավելել է, որ այս նավերի վերջնական նպատակակետի հաստատումը գնալով դժվարանում է։

Русский