Փարիզում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ:
«Հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ Փարիզում հանդիպում ունեցանք։ Քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում մնայուն խաղաղությանը ու կայունությանը: Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, մասնավորապես՝ էլեկտրական համակարգերի փոխկապակցմանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,-գրել է Բայրաքթարն X-ի իր միկրոբլոգում:

Русский