Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով», - գրել է գործակալությունը:
Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է երկուշաբթի Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Русский