Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվան ծածկվել է ձյունով, չվերթեր են հետաձգվել, գնացքներ են ուշացումներ ունենում (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան ծածկվել է ձյունով, երկարատև ձյուն է եկել։

Մասնագետների կարծիքով՝ Մոսկվայում 24 ժամվա ընթացքում ստացվել է ամսական սովորական տեղումների կեսը։

Ձյան և ուժեղ քամու պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքում հայտարարվել է նարնջագույն աստիճանի եղանակային վտանգի մասին։ Շրջակա տարածքներում տասնյակ ծառեր են տապալվել։ «Վնուկովո» օդանավակայանում մի քանի չվերթեր են հետաձգվել։ Մոսկվա մեկնող բազմաթիվ գնացքներ ուշացումներ են ունենում։

Send