ԱՄՆ Պետդեպարտամենտը Սիրիան հանել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից, որում երկիրը եղել էր գրեթե 50 տարի։
Պատժամիջոցները վերացվել են նաև «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման վրայից, որը Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իշխանության է եկել Սիրիայում։
«Ֆինանսների նախարարությունը կատարում է նախագահ Թրամփի խոստումը՝ սիրիացի ժողովրդին հնարավորություն տալ մեծության հասնելու», - ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Այսօր ձեռնարկված քայլերը կօգնեն լրացուցիչ ներդրումներ ներգրավել Սիրիա՝ քաղաքական և տնտեսական կայունությունը ամրապնդելու համար»։

Русский