Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է վայրէջք կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, գրել են ԶԼՄ-ները։

«Flightradar24»-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Boeing C-17 Globemaster III» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը թռիչք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայից։ Ինքնաթիռը Ռիգայից մեկնել է Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 9:50-ին և Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարել մոտավորապես ժամը 11:04-ին։

Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն ավելի վաղ Ռիգա էր ժամանել օգոստոսի 23-ին Մերիլենդ նահանգի Քեմփ Սփրինգս քաղաքից, որտեղ Էնդրյուսի ռազմաօդային բազան է։ Այն օգտագործվում է Թրամփի և այլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների կողմից։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը որևէ տեղեկություն չունի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի ժամանման մասին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը այս շաբաթ չի պլանավորում հանդիպում ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի հետ։

Send