Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ղազախական խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է հրդեհվել

Blog Image

Ղազախստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է հրդեհվել։

Այն Ատիրաու քաղաքում տեղակայված երեք խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Այս պահին զոհերի կամ հրդեհի ծավալի մասին տեղեկություններ չկան։

Հրդեհ է բռնկվել փակ տիպի մեխանիկական մաքրման կայանի նստեցման բաքում։ Դեպքի պահին օբյեկտում աշխատանքներ չէին ընթանում։ Նստեցման բաքի ներսում գտնվող նավթային տիղմը այրվում է», - ասվում է «ԿազՄունայԳազ» ազգային ընկերության հայտարարության մեջ։

Ատիրաուի նավթավերամշակման գործարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Send