Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին չի ծառայի

Blog Image

Փոխվել է զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։ MediaHub-ն այս մասին տեղեկանում է Կառավարության այսօրվա նիստի օրակարգից։

Նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ի որոշ կետերի բացատրական մասում սահմանված են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքերում 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվող քաղաքացիները կամ զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն որոշ ախտաբանական վիճակների պարագայում անհրաժեշտություն է առաջանում վերանայել տրվող փորձաքննական եզրակացությունները, ինչը հնարավորություն կընձեռնի ականապայթունային և հրազենային վիրավորումներից հետո նշված ախտաբանական վիճակներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախկին զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայությանը ներգրավվելու համար՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո:

ՀՀ կառավարության 12.04.2018թ.-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15--րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումները հնարավորություն չեն տալիս 5-րդ սյունակով փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով /հենակով, պրոթեզավորմամբ կամ որոշ պաթոլոգիաների դեպքում ՝սայլակով/ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը՝ կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը: Առաջարկվող փոփոխությունների արդյուքնում որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:

Որոշման Նախագծով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումներում ներառվում են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կարող է կայացվել սահմանափակումով պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն, ինչի արդյունքում վիրավորումներ և վնասվածքներ ստացած և ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը։

Send