Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին. «Չինաստանի վճռականությունը իր ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում չպետք է թերագնահատել»

Blog Image

Միացյալ Նահանգների՝ Թայվանին զենք մատակարարելու ծրագրերը չեն տա Վաշինգտոնի համար ցանկալի արդյունքներ, հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության մամուլի խոսնակ Լյու Պենգյուն:

Նա նշել է, որ նման գործողությունները վտանգում են Թայվանը վերածել «վառոդի տակառի»։

Դիվանագետը նշել է, որ դրանք չեն փոխի «Թայվանի անկախության» անխուսափելի փլուզումն ու միայն կարագացնեն նեղուցում ռազմական հակամարտության սպառնալիքը: Լյու Պենգյուն մեկնաբանել է ավելի վաղ Պենտագոնի հրապարակված զեկույցում Չինաստանի զինված ուժերի զարգացման վերաբերյալ այն պնդումը, որ Պեկինը «ակնկալում է, որ մինչև 2027 թվականի վերջը կկարողանա պատերազմ մղել ու հաղթել Թայվանին»։

Նա հավելել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է դրան և անմիջապես ուժեղ բողոք է հայտնել ամերիկյան կողմին. «Ոչ ոք չպետք է թերագնահատի չինական իշխանությունների և չինացի ժողովրդի ուժեղ կամքն ու հսկայական հնարավորությունները ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության առումով... Չինաստանը վճռական ու կոշտ միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Send