Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի զինյալներին Նիգերիայում․ Թրամփ (տեսանյութ)

Blog Image

Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի (Իրաքի և Լեւանտի իսլամական պետություն) զինյալներին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում, որոնք «դաժանորեն սպանում են հիմնականում անմեղ քրիստոնյաների՝ տարիներ շարունակ, նույնիսկ դարեր շարունակ չտեսնված մասշտաբով», ԱՄՆ նախագահ Թրամփն այս մասին հայտարարել է «Truth Social» սոցիալական հարթակում:

Նա վստահեցրել է, որ «թույլ չի տա արմատական ​​իսլամական ահաբեկիչներին ծաղկել»։

Նա հավելել է, որ «շատ ավելի շատ մահացած ահաբեկիչներ կլինեն», եթե արմատականները «շարունակեն սպանել քրիստոնյաներին»։

Մեկնաբանելով հարձակումը` ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «շարունակելի կլինի», բայց մանրամասներ չի հայտնել։ Նա շնորհակալություն է հայտնել Նիգերիային «աջակցության և համագործակցության համար»։ ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը հայտնել է, որ գործողությունը անցկացվել է «Նիգերիայի իշխանությունների խնդրանքով»։ Հարձակման արդյունքում մահացել են «մի քանի ԻԼԻՊ ահաբեկիչներ»։

Տեսանյութն այստեղ

Send