Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կանխվել է ՌԴ ՊՆ սպայի դեմ մաhափորձը (տեսանյութ)

Blog Image

Ստավրոպոլում կանխվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպայի դեմ մահափորձը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ աղջիկը հայտնվել է խարդախների ազդեցության տակ, որոնք, քրեական հետապնդման սպառնալիքի ներքո՝ համոզել են նրան ահաբեկչական հարձակում կատարել։

18-ամյա աղջիկը, ենթադրաբար, պլանավորել է զորամասի մոտ կայանված մեքենային ամրացնել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը համարժեք է եղել 400 գրամ տրոտիլի։ Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ պայթուցիկը ձեռք է բերվել «ուկրաինացի կուրատորներից»։ Հատուկ ծառայության աշխատակիցներն աղջկան նույնականացրել ու ձերբակալել են դեպքի վայրում։

Տեսանյութն այստեղ

Send