Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։
MediaHub-ն ուսումնասիրեց ՔՊ ցուցակը՝ հասկանալու համար, թե ո՞վ է հաջորդը ցուցակում և ո՞վ կարող է ստանձնել պատգամավորական մանդատը։ Ցուցակի հաջորդ համարը Եսթեր Սահակյանն է, սակայն նա 2026 թվականի օգոստոսին վարչապետի որոշմամբ վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում։
Փաստացի՝ նա կարող է հրաժարվել պաշտոնից և վերցնել մանդատը, սակայն եթե նա մնա նույն պաշտոնում, ապա պատգամավորական մանդատը կվերցնի անկուսակցական, քաղաքական մեկնաբան Էդգար Առաքելյանը։
Եսթեր Սահակյանը ծնվել է 1992 թվականին, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ Նա 2024 թվականի մարտի 15-ից ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուն է։ Նա ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Русский