Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կրկին ադրբեջանցի է հատել ՀՀ սահմանը․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Տավուշի մարզի բնակիչներից մեկը MediaHub-ին պատմել է, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի պետական սահմանը։
 
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Այգեձոր բնակավայրի մոտ։ Նշվում է, որ ադրբեջանցին ձեռքին սպիտակ դրոշ է ունեցել, ինչը փաստում է, որ նա հանձնվել է։
 
Առավոտից շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ իրենց զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը՝ չբացառելով, որ նա կարող է ապօրինի հատել Հայաստանի սահմանը։
 
Ավելի ուշ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել էր, որ հանցագործությունը կատարել էր ադրբեջանցի զինծառայողը, ով հետագայում ձերբակալվել և կալանավորվել էր։
 
Ինչպես պարզվել էր քննության ընթացքում, ադրբեջանցի զինծառայողը գիշերել էր տներից մեկում։ Տանտիրուհին պատմել էր, որ դեպքի պահին ինքը տանը չի եղել, սակայն դպրոցից վերադարձած երեխաները տեսել էին անծանոթին և աղմուկ բարձրացրել։ Վազεլով դեպքի վայր՝ մայրը փորձել էր կանխել իրավիճակը, ինչի ժամանակ ադրբեջանցին կրակել էր նրա ուղղությամբ։
 
«Երեխեքս 15 րոպեից ավելի սարսափի մեջ են եղել։ Եթե մոլորվել էր, երեխեքիս տեսավ, թող սուսուփուս հեռանար, ոչ թե զենք պահեր վրաները... Ես եթե ոստիկաններին սպասեի, ավելի վատ, ողբերգական ավարտ կունենար»,- պատմել էր տուժած կինը։
 
Իրավապահների հետ զրույցում ադրբեջանցի զինծառայող Մուսաևն արդարացել էր՝ պնդելով, թե հայկական ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ խնդրել է իրեն բաց թողնել, սակայն երբ տանտիրուհին բռնել է իր զենքի ծայրից, կրակոց է հնչել։

Send