Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ վիճակում են Քուչակ-Ապարան ճանապարհի վթարից տուժածները

Blog Image

Սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածների վիճակը կայուն է։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդ մահացել է, իսկ 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Ապարանի և այլ բժշկական կենտրոններ։

Նախարարությունից MediaHub-ին հայտնեցին, որ հոսպիտալացված պացիենտներից 8-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս պացիենտները շարունակում են ստանալ համապատասխան բուժօգնություն։

Նախարարությունից նաև նշեցին, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Send