Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իմ և Վիտկոֆֆի միջև շփումներ չեն եղել, և իրանական կողմը բանակցություններ վարելու խնդրանք չի ներկայացրել․ Արաղչի

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, որ վերջերս կապ է հաստատել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի հետ կամ խնդրել է բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ։

«Վերջին օրերին իմ և Վիտկոֆֆի միջև շփումներ չեն եղել, և իրանական կողմը բանակցություններ վարելու խնդրանք չի ներկայացրել», - ասել է Արաղչին կառավարության նիստի շրջանակներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։։

Նա նշել է, որ մի շարք երկրներ ներկայումս հանդես են գալիս որպես միջնորդներ, ջանքեր են գործադրում և խորհրդակցություններ են անցկացնում, և Իրանը պահպանում է նրանց հետ կապը։

Արտգործնախարարը ասել է, որ եթե ԱՄՆ-ն հետաքրքրված է բանակցություններով, ապա անհնար է դրանք քննարկել սպառնալիքների մթնոլորտում։ Նա նշել է, որ բանակցություններն ունեն իրենց սկզբունքները և պետք է անցկացվեն հավասար հիմունքներով՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Send