Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Կատարի ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հեռախոսազրույց են ունեցել։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և միջազգային զարգացումների վերաբերյալ։ «Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են համագործակցության շարունակականության և երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- հայտնել են պաշտոնական աղբյուրները։

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման և լարվածության թուլացմանն ուղղված շարունակական դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը»։

 

Send