Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական և առևտրային համագործակցության խորացումը, ներդրումային հնարավորությունները, տրանսպորտային ենթակառուցվածքները և միջանցքները, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նաև նորարարության և թվային զարգացման ոլորտում գործընկերությունը։
«Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ և նշել բազմակողմ հարթակներում համագործակցության կարևորությունը»։

Русский