Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը մաhապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող տղամարդու

Blog Image

Իրանը չորեքշաբթի օրը մահապատժի է ենթարկել մի տղամարդու, որը մեղադրվել է Իսրայելի օգտին լրտեսելու մեջ, հաղորդել է Իրանի դատական ​​համակարգի «Միզան» լրատվամիջոցը՝ անվանելով նրան Համիդռեզա Սաբեթ Էսմայիլիպուր, գրել է Reuters-ը։

«2025 թվականի ապրիլի 29-ին ձերբակալված Համիդռեզա Սաբեթ Էսմայիլիպուրը կախաղան է բարձրացվել թշնամական հետախուզական ծառայության (Մոսսադ) օգտին  գաղտնի փաստաթղթերի և տեղեկատվության փոխանցման միջոցով լրտեսության և հետախուզական համագործակցության համար»։

Իսրայելի օգտին լրտեսության մեջ դատապարտված իրանցիների մահապատիժները զգալիորեն աճել են անցյալ տարվա համեմատ՝ հունիսին երկու տարածաշրջանային թշնամիների միջև տեղի ունեցած անմիջական բախումից հետո, երբ իսրայելական և ամերիկյան ուժերը հարվածեցել էին Իրանի միջուկային օբյեկտներին։

Send