Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարել կարմրուկի դեպքերի աճի պատճառով

Blog Image

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել կարմրուկի դեպքերի աճի պատճառով։

Հոքուլը հոկտեմբերի 5-ին ստորագրել է գործադիր հրաման՝ արտակարգ դրություն հայտարարելով նահանգի գյուղական շրջաններում կարմրուկի դեպքերի աճի պատճառով։

Համաձայն հայտարարության՝ Նյու Յորքի իշխանությունները քայլեր կձեռնարկեն լրացուցիչ բուժանձնակազմ ներգրավելու ուղղությամբ՝ կարմրուկի դեմ պատվաստումներ իրականացնելու և համապատասխան հետազոտություններ անցկացնելու համար։

2026 թվականին նահանգում հայտնաբերվել է կարմրուկի 108 դեպք, որոնցից յոթը՝ Նյու Յորք քաղաքում։ Հուլիսի կեսերից ի վեր նահանգի իշխանությունները գյուղական շրջաններում կիրառել են պատվաստանյութի ավելի քան 1000 չափաբաժին։

Միացյալ Նահանգներում գրանցվում է կարմրուկի դեպքերի ռեկորդային քանակ՝ ամենաբարձր ցուցանիշը վերջին 35 տարվա ընթացքում։ Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ տարեսկզբից ի վեր երկրում գրանցվել է 4020 դեպք։ Բժիշկները բռնկումը կապում են բնակչության շրջանում պատվաստումների մակարդակի նվազման հետ։

Send