Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում նավթաբազայի վրա։
Վերջին տվյալներով՝ կա երկու զոհ և առնվազն ինը վիրավոր։
Զոհերից մեկը Սոլնեչնոգորսկի շրջանի Ռադումլյա ավանի 20-ամյա բնակիչ է։ Սոլնեչնոգորսկ քաղաքում պահեստ է այրվել, տարհանվել է 46 աշխատակից։ Վնասվել են երկու մասնավոր տուն և մեկ ավտոմեքենա, ևս ինը տրանսպորտային միջոց այրվել է։
Մարզի մի քանի բնակավայրերում վնասվել են նաև տասը տներ։ Հոսպիտալացվել են երկու բնակիչ՝ Յադրոմինոյից և Գորկիից․ նրանցից մեկը վիրահատության կարիք ունի։ Վոլոկոլամսկի շրջանի Պոկրովսկոյե գյուղում մի տղամարդ բեկորային վիրավորում է ստացել։
Ռամենսկի շրջանի Կոնստանտինովո գյուղում հրդեհ է բռնկվել «Վոլոդարսկայա» նավթաբազայի պահեստային տարայում։

Русский