Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը թույլատրել է ռազմական բժիշկ Նիդալ Հասանի մահապատիժը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է պաղեստինցի-ամերիկացի ռազմական բժիշկ Նիդալ Հասանի մահապատիժը, հայտարարել է պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը:

Հասանը 2009 թվականին կրակ էր բացել Տեխասի Ֆորտ Հուդում։ Հարձակման հետևանքով մահացել էր 13 մարդ, վիրավորել՝ 32-ը։

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը խորհուրդ էր տվել, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է դատապարտված ահաբեկիչ Նիդալ Մալիկ Հասանի մահապատիժը գնդակահարությամբ։

Հասանին մի քանի անգամ կրակել են 2009 թվականի նոյեմբերին ձերբակալության ժամանակ, ինչի հետևանքով նա կաթվածահար է եղել գոտկատեղից ներքև: 2013 թվականի օգոստոսին ատենակալների ժյուրին միաձայն նրան մահապատժի էր դատապարտել: Դատավարությունը տեղի էր ունեցել Ֆորտ Հուդում: Մեղադրյալը հրաժարվել էր իրավաբանական ներկայացուցչությունից, ինքն էր ներկայացրել իրեն և որևէ փորձ չէր արել ապացուցել իր անմեղությունը։

2009 թվականի նոյեմբերի 5-ին բժշկական մայոր Հասանը կրակ էր բացել Տեխասի Ֆորտ Հուդ քաղաքում նորակոչիկների մշակման կենտրոնում: Երկու ատրճանակով զինված՝ նա կարողացել էր սպանել 13 մարդու և վիրավորել 32-ին նախքան քաղաքացիական ոստիկանության պատասխան կրակով ճնշվելը: Այս հարձակումը ԱՄՆ ռազմական բազայի վրա ամենամեծ ահաբեկչական միջադեպն է եղեկ:

Send