Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիտվայի վարչապետը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է հոգալ ամերիկյան մշտական ​​ռազմակայանի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը

Blog Image

Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկեւիչյուսը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է հոգալ հանրապետությունում ամերիկյան մշտական ​​ռազմակայանի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի ակնարկի, թե նման օբյեկտ կարող է ստեղծվել։

Երեքշաբթի օրը Սինկեւիչյուսը Facebook-ում գրել է, որ անհրաժեշտ է միայն դաշնակիցների քաղաքական որոշումը զորքերի մշտական ​​տեղակայման վերաբերյալ։

«Ընդամենը պահանջվում է, որ գործընկերները քաղաքական որոշում կայացնեն զորքերի մշտական ​​տեղակայման վերաբերյալ, և Լիտվան պատրաստ է հոգալ դրա հետ կապված ֆինանսական ծախսերը»,- գրել է Սինկեւիչյուսը։

Նա նշել է, որ ողջունում է ռազմակայանի գաղափարի լուրջ քննարկումը և բարձր է գնահատում դաշնակիցների ներդրումը հանրապետության անվտանգության գործում՝ Լիտվայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները բնութագրելով որպես զսպման և անվտանգության կարևորագույն երաշխիք։

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը շնորհակալություն է հայտնել Թրամփին վերաբերմունքի համար, և խոստացել է աշխատել ամերիկյան մշտական ​​ռազմակայանի ստեղծման ուղղությամբ։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ պարոն Թրամփին՝ Լիտվայի և ոչ միայն Լիտվայի, այլև տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու մեր ջանքերի վերաբերյալ նրա իսկապես ռացիոնալ և օբյեկտիվ տեսակետի համար»,- ասել է Կաունասը LRT ռադիոյում։

Կաունասը նշել է, որ ինքը դեռ սեպտեմբերի վերջին առաջարկել էր Լիտվայում ԱՄՆ-ի մշտական ​​ռազմակայան ստեղծել, և խոստացել է «ամեն ինչ անել»՝ ապահովելու գաղափարի քննարկումն ու համապատասխան որոշումների կայացումը։ Ըստ BNS լրատվական գործակալության՝ 2014 թվականից ի վեր Լիտվայում ռոտացիոն հիմունքներ Ուրբաթ օրը ԱՄՆ իշխանությունները նախնականորեն ընտրեցին Լեհաստանում ռազմակայանի տեղակայման վայրը։ Օգոստոսին Բունդեսվերը պատվիրեց Լիտվայում խոշոր ռազմակայանի կառուցումը։

Send