Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

17-ամյա աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց են հայտնաբերել․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Երևանի Դավթաշենի դպրոցներից մեկում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են վրացական ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված։

Համացանցում բուռն քննարկուների առարկա է դարձել այն, որ աղջնակի պայուսակից թմրամիջոց են հայտնաբերել։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, պայուսակից հայտնաբերել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեխայի մոտ թմրամիջոց չի հայտնաբերվել, և անգամ փորձաքննությամբ հաստատվել է, որ այն թմրամիջոց չէ, այլ դեղահաբի փոշի։

Ավելի ուշ ՔԿ-ից մեզ տեղեկացրին, որ հաղորդման հիման վրա կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված սպիտակ փոշենման զանգվածի բաղադրության մեջ թմրամիջոցներ չեն հայտնաբերվել։

Մարիաննա Արամյան

Send