Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Օրենքով գողեր «Զապին» և «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Blog Image

Քննչական կոմիտեն օրենքով գողեր Անդրանիկ Սողոյանին («Զապ») և Գևորգ Մելիքյանին («Օշականցի Գևորիկ») կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

«Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հորվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։»,- MediaHub-ին հայտնեց ՔԿ-ն։

Send