Իսլանդիան կարող է Եվրոպական Միությանը միանալ «մեկուկես տարվա ընթացքում»՝ այդպիսով գերազանցելով Չեռնոգորիային, այս մասին հայտարարել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոտիրը եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԵՄ-ին միանալը Իսլանդիայի համար «այնքան էլ դժվար չի լինի», քանի որ երկիրն արդեն իսկ Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏՀ) մաս է կազմում, ինչը նշանակում է, որ ԵՄ շատ օրենքներ արդեն ուժի մեջ են։ Նա հավելել է, որ «դա, հավանաբար, արագ գործընթաց կլինի»։ Հարցին, թե արդյոք Իսլանդիան կարող է գերազանցել ԵՄ անդամակցության որոշ թեկնածուների, ինչպիսին է Չեռնոգորիան, արտաքին գործերի նախարարը դրական պատասխան է տվել։
Նախարարը նշել է, որ բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, եթե որոշումը հաստատվի ազգային հանրաքվեով։ Նա նաև նշել է, որ դրանից հետո, եթե կողմերը համաձայնության գան, կանցկացվի ևս մեկ հանրաքվե՝ մասնավորապես ԵՄ անդամակցության վերաբերյալ։

Русский