Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության չեն եկել, նոր հարձակում եղել | Բեռնատար նավ է հրդեհվել Հորմուզի նեղուցում | Ինչ վնասներ է կրել Իրանը (տեսանյութ, լուսանկար)

Blog Image

- Իսրայելը հրաժարվել է քննարկել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման դեմ իր բանակի հարձակման դադարեցման հարցը, մինչդեռ Բեյրութը պատրաստ չէ բանակցություններ վարել առանց հրադադարի, հայտնել են «The Financial Times»-ի աղբյուրները։ Կիպրոսում նախատեսված բանակցությունները չեն կայացել, քանի որ Լիբանանը պահանջում է հանդիպումից առաջ հրադադար հաստատելու, մինչդեռ Իսրայելը կարծում է, որ հանդիպումը պետք է քննարկի միայն հրադադարի հնարավորությունը, բացատրել են երկու աղբյուրներ։

- Այսօր վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի արևմտյան մասում բնակելի շենքի վրա։ Հարվածի թիրախը «Ջամաաթ ալ-Իսլամիա» կազմակերպության անդամներն են էղել։ Այն «Մուսուլման եղբայրների» ճյուղ է։ Հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ։

- Բեռնատար նավ է հրդեհվել Հորմուզի նեղուցում արկի հարվածից հետո։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել Օմանից հյուսիս։ Նրանց տվյալներով՝ անձնակազմը սկսել է տարհանվել։

- Սպահանի մոտ ավիաբազայում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ոչնչացված իրանական F-14 կործանիչների արբանյակային պատկերներն են տարածվել։ Հարվածների արդյունքում ոչնչացվել են մի քանի F-14 կործանիչներ, նաև ՀՕՊ համակարգեր։ Ամերիկայում արտադրված F-14 կործանիչներ Իրանին մատակարարվել են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ։

Կադրերն այստեղ

Send