Սրբազանները հրավիրվել են ՔԿ դատարանի հայտնի քրեական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հանցակազմով, և միանգամից մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նրա խոսքով՝ Գերագույն հոգևոր խորհրդի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու որոշման հետ է կապված այս ամենը, որով ՔԿ-ն գտնում է, որ Մասյացոտնի նախկին թեմակալի՝ Գևորգ սրբազանի հայցի հիման վրա կայացվել է համապատասխան դատական ակտ, և հիմա սրբազանները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։
«Մենք գիտենք, որ ՀՀ օրենսդրությամբ եկեղեցին ինքնակարգավորվող մարմին է, և որևէ մեկն իրավունք չունի խառնվելու նրա գործերին»,- նշեց Ֆանյանը՝ հավելելով, որ այս ամենի նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է։
Նարե Գնունի

Русский