Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երբեք «ճամբար» չեմ փոխելու, եթե անգամ կալանավորեն. Տեր Մովսես քահանա

Blog Image

Սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է, մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ: Այդ մասին այսօր ՔԿ-ում հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի քարտուղարությամբ զբաղվող Տեր Մովսես քահանա Սահակյանը, որին եպիսկոպոսների հետ հրավիրել էին հարցաքննության։ 

Նա նշեց, որ ինքը որոշում կայացնող մարմին չէ, որ իրեն այդ հարցով կանչել են հարցաքննության։ 

«Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ, Միքայել Սրբազանը պետք է գա՞ր, Արագածոտնի թեմի 12 քահանաները, էս երկրում հանցագործություն չկա՞, սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- ասաց նա։

Տեր Մովսեսը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Այնուամենայնիվ, նա նկատեց, որ երբեք «ճամբար» չի փոխելու, եթե անգամ կալանավորեն իրեն։

Նարե Գնունի

Send