Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Բարի գալուստ Հայաստան». ռուսների նոր հոսքի դեպքում Երևանն ի՞նչ է շահում և ի՞նչ ռիսկերի առաջ կանգնում

Blog Image

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը Հայաստան, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն լքել երկիրը։ Այս մասին «Դոժդ»-ին հայտնել է Հայաստանի ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ փաստացի հայտարարելով, որ Երևանը պատրաստ է ընդունել նաև նրանց, ովքեր Հայաստան կգան ռազմաճակատ մեկնելուց խուսափելու նպատակով։
 
«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել է Սիմոնյանը։
 
Սակայն հարց է առաջանում՝ եթե իսկապես սկսվի ռուսաստանցիների նոր, մեծածավալ հոսք, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրա տնտեսական, սոցիալական և ենթակառուցվածքային հետևանքներին։ Եվ առավել կարևոր, եթե մարդկանց մի մասը Հայաստան գա հենց մոբիլիզացիայից խուսափելու նպատակով, ի՞նչ նոր անվտանգային ռիսկեր կարող են առաջանալ երկրի համար։
 
Քաղաքագետ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ խնդրի քաղաքականացումն ինքնին մտահոգիչ է։ «Եթե Հայաստանը լիներ նորմալ ժողովրդավարական երկիր, այլ ոչ թե բռնապետություն, ապա ընդհանրապես այսպիսի հարցեր չպետք է առաջանային, որովհետև Հայաստանը կունենար օրենքներ, և այդ օրենքների համաձայն՝ ով համապատասխանում է սահմանված պահանջներին, կարող էր գալ Հայաստան։ Բայց քանի որ փորձում են ինչ-որ մեկնաբանություն հորինել Հայաստան այցելությունների համար, սա հենց փաստում է, որ Հայաստանը բռնապետական պետություն է, և չգիտեմ՝ ինչու ոչ թե օրենքով է առաջնորդվում, այլ քաղաքական նկատառումներով»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։
 
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի համար առաջնային պետք է լինի ոչ թե քաղաքական հայտարարություններ անելը, այլ գործող օրենսդրությունը կիրառելը։ «Հայաստանն ունի օրենք, թե ով կարող է գալ։ Եթե օրենքով համապատասխանում է՝ ընդունիր այդ մարդկանց։ Այս հարցի սրումը քաղաքական մեսիջի համար է, իսկ նման բաներ անում են ոչ ժողովրդավարական երկրներում։ Քանի որ ժողովրդավարական երկիրը բոլոր պարագաներում ասում է՝ ունեմ օրենք, օրենքն է աշխատում»,- նշեց Թևան Պողոսյանը։
 
Այսպիսով, հարցը միայն այն մասին չէ, թե Հայաստանը կբացի՞, թե՞ կփակի իր դռները ռուսաստանցիների առաջ։ Խնդիրն այն է, թե ինչ կանոններով է պետությունը պատրաստվում գործել հնարավոր նոր ալիքի դեպքում։
 
Ալիտա Եղիազարյան

Send