Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Blog Image

Արդեն հայտնել ենք, որ երեկ բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Հակակոռուպցիոն կոմիտե էր հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
 
Մեր տեղեկություններով՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը։
 
Նշենք, որ նույն գործի շրջանակում 4 անձ կալանավորվել է։
 
Ավելի վաղ գրել էինք՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։ Նշենք, որ նույն գործի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտե էր հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը։

Send