Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հալաբյանում հայտնաբերված նորածին Սոսեն դեռ հիվանդանոցում է․ նրա ծնողները չեն հայտնաբերվել

Blog Image

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի բակում հայտնաբերված լքված նորածին աղջիկն առայժմ գտնվում է հիվանդանոցում։

Նա առողջական խնդիրներ չունի։ Այս տեղեկությունը MediaHub-ին փոխանցեց երեխային հայտնաբերած Նարեկ Պետրոսյանը։

Վերջինիս առաջվա ինտենսիվությամբ չեն թույլատրում տեսակցել փոքրիկին։ Սակայն, Նարեկն ամեն կերպ հետաքրքրվում է Սոսեի ճակատագրով։ «Տեղյակ եմ, որ երեխայի կենսաբանական ծնողները դեռ չեն հայտնվել։ Չգիտեմ երբ դուրս կգրեն հիվանդանոցից, դա արդեն սոցիալական պաշտպանության ոլորտն է զբաղվում։ Թե ինչպես կդասավորվի փոքրիկի կյանքը՝ դժվարանում եմ պատասխանել»,- նշեց Նարեկը։

Փոքրիկ Սոսեն ամենայն հավանականությամբ կորդեգրվի։

Նշենք, որ Հայաստանում երեխա որդեգրել ցանկացող ընտանիքների թիվն այս պահին գերազանցում է 100-ը։

Send