Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վարորդներն ահազանգում են՝ Հայաստան-Իրան սահմանին բեռնատարների կուտակումներ են, ՊԵԿ-ը հերքում է

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին տարածվում են տեղեկություններ, թե Հայաստան-Իրան սահմանին՝ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմում բեռնատարների երկար հերթեր են գոյացել՝ հասնելով մինչև երեք կիլոմետրի։ Մի շարք վարորդներ MediaHub-ին ահազանգում են, որ իրավիճակը գնալով բարդանում  է,  բեռնափոխադրումների գործընթացը խաթարված է։

Քանի՞ բեռնատար է մնացել սահմանին, ի՞նչ է անում պետությունը՝ վարորդներին օգնելու համար. MediaHub-ը փորձեց ճշտել ՊԵԿ-ից։

ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը MediaHub-ին փոխանցեց, որ Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին էական փոփոխություններ չեն արձանագրվել։

«Ագարակ» մաքսային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ ապահովելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անխափան անցումը։  «Օրական միջինում սպասարկվում է շուրջ 400-450 բեռնատար»,- նշեց նա։

Այսպիսով, պաշտոնական տվյալներով, սահմանային անցակետում կուտակումներ չկան, իսկ բեռնափոխադրումների գործընթացը շարունակում է իրականացվել սահմանված կարգով։ 

Մենք օրվա ընթացքում կփորձենք ևս մեկ անգամ կապ հաստատել մեզ դիմած վարորդների հետ՝ հասկանալու, թե արդյոք խնդիրը լուծվել է, քանի որ, եթե հետևենք պաշտոնական պատասխանին, նման բան չի էլ եղել։

Ալիտա Եղիազարյան

Send