Եվրոպական միությունը չունի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ռազմավարություն, գրել է «The New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԵՄ երկրները չունեն պատասխաններ «Ուկրաինայի ապագային վերաբերող որոշումների վերաբերյալ հիմնական հարցերին»։
Ավելին, եվրոպացի առաջնորդները բախվում են այլ մարտահրավերների, այդ թվում՝ բյուջետային դեֆիցիտի և հասարակական կարծիքի վատթարացման՝ Ուկրաինային շարունակական աջակցության պատճառով։
Թերթի աղբյուրները նշել են, որ Եվրոպան շատ բան ունի անելու իր դիրքերը ամրապնդելու համար:
NYT-ի աղբյուրները նշել են, որ ԵՄ առաջնորդները պետք է համոզեն եվրոպացի ընտրողներին, որ Ուկրաինային աջակցելը արժե ջանքեր, և դա կպահանջի լրացուցիչ ռազմական ծախսեր և զինված ուժերի թվաքանակի մեծացում, ներառյալ զորակոչի նոր ձևերը: Նրանք նաև պետք է ակտիվացնեն պայքարը պոպուլիստական և ազգայնական ծայրահեղ աջ կուսակցությունների դեմ, որոնց Թրամփի վարչակազմը խոստացել է աջակցել Եվրոպայում իր նոր ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Русский