Մոսկվայի ԱԴԾ վարչությունը բացահայտել է հանցավոր կազմակերպություն, որը անօրինական կերպով օրինականացրել է 53,197 միգրանտի: Ձերբակալվել են հանցավոր խմբի տասներկու անդամներ, որոնք զբաղվում էին անօրինական միգրանտների օրինականացմամբ՝ կեղծ աշխատանքային պայմանագրերի տրամադրման միջոցով, հայտնել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի ԱԴԾ վարչությունը։
Անօրինական միգրացիայի ցանցի կազմակերպիչներից մեկը Օդեսայի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են բուլղարական և ուկրաինական անձնագրեր, հայտարարել է ԱԴԾ վարչությունը։
ԱԴԾ-ն նշել է, որ կեղծ փաստաթղթեր ստացած բոլոր օտարերկրացիները նույնականացվել են և կարտաքսվեն Ռուսաստանից՝ հետագա մուտքի արգելքով։
Տեսանյութն՝ այստեղ

Русский