Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Պրավոբերեժնի» շուկայում բաց հրդեհի հետևանքով կա զոհ․ ՌԴ (տեսանյութ)

Blog Image

Սանկտ Պետերբուրգի «Պրավոբերեժնի» շուկայում բռնկված բաց հրդեհը մարվել է։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային մասնաճյուղը։

«Շուկայի շենքում բռնկված բաց հրդեհը մարվել է», - ասվում է հայտարարության մեջ։

Հրդեհի մասին առաջին անգամ հաղորդվել է դեկտեմբերի 10-ին։ Ականատեսները հայտնել են, որ թաղամասում լսվել են պայթյունի ձայներ։

Հրդեհը մարելու համար գործի է դրվել քսանվեց միավոր տեխնիկա և 96 մարդ։ Հրդեհը ընդգրկել է 1500 քառակուսի մետր տարածք։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ, որը հոսպիտալացվել է։

«Հրդեհի մարման աշխատանքների ընթացքում մեկ մարդ մահացած է գտնվել»,-փոխանցում է «Ինտերևֆաքսը»։

Տեսանյութն՝ այստեղ

Send