Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեզ հանեցին տնից․ հիմա բարեկամիս տանն եմ․ Մգեր Արմենիա

Blog Image

Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ երգիչ Մգեր Արմենիայի ընտանիքին ստիպում են լքել հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակարանը։ Հիմնական խնդիրը բնակարանի հետ կապված վեճն է բանկի հետ։ Երգիչը նշել է, որ 2020 թվականից այս կողմ թեպետ վարկային պարտավորությունները չի կատարել, սակայն, «Հայէկոնոմ բանկ»-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ունեցել, այդ հասցեում ապրելու համար։

Նա հայտնել է, որ ոստիկանները եկել են Երևանում իր բնակարան՝ ընտանիքին վտարելու նպատակով։

Մգեր Արմենիան MediaHub-ին ասաց, որ իր ընտանիքին հանել են բնակարանից։ «Ինձ համար շատ ծանր շրջան է, 2 օր առաջ եմ հուղարկավորել հորս, իսկ այսօր այս ամենը կատարվում է ինձ հետ։ Ոչ ոք ապահովագրրված չէ վշտից, համոզված եմ, որ դա իրենց դուռն էլ է թակելու»,- ասաց երգիչը՝ հավելելով, որ այժմ իր ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է բարեկամի տուն։

Նշենք, որ վերջին ամիսներին Մգեր Արմենիան հայտնվել էր հանրային քննադատության կենտրոնում՝ նախկինում ընդդիմադիր դիրքորոշումից հետո ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին աջակցելու պատճառով։ Եվ այժմ հենց Փաշինյանի թիմացկի՝ Խաչատուր Սուքիասյանի բանկն է նրա հետ այսպես վրավում։

Send