Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա Էրիկը

Blog Image

Հայաստանը դեռ չի ուշքի եկել նոյեմբերի 4-ին Ուշի գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, որը 9 մարդու կյանք է խլել։

MediaHub-ն արդեն ներկայացրել է Ասատրյանների ընտանիքի պատմությունը․ վթարի զոհ են դարձել 50-ամյա փոխգնդապետ Վահրամ Ասատրյանը, նրա կինն ու որդին։

Սուգ է նաև Լոռու մարզի Տաշիր համայնքում։ Ավտովթարի զոհերի թվում են երկու երիտասարդ՝ 26-ամյա Նարինե Բարսեղյանը և Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրից 22-ամյա Էրիկ Մխոյանը։

Տաշիրի բնակչուհին MediaHub-ի հետ զրույցում պատմել է, որ Նարինեն աշխատում էր Երևանում՝ բանկային համակարգում։ Երեք ամիս առաջ նշանադրվել էր և պատրաստվում էր ամուսնանալ։

«Նարինեն նշանված էր Հովհաննեսի հետ։ Նրանք միասին են եղել, Երևան էին վերադառնում, երբ տեղի է ունեցել ողբերգությունը։ Ցավոք, երկուսն էլ զոհվել են։ Նարինեի աճյունը երեկ են Երևանից տեղափոխել Տաշիր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր։ Էրիկի աճյունն էլ այսօր կտեղափոխեն Լեռնահովիտ։ Ամենայն հավանականությամբ՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նրանց տանը։ Ե՛վ Նարինեն, և՛ Էրիկը համեստ ընտանիքների զավակներ էին։ Էրիկը ցանկանում էր դառնալ ատամնաբույժ և վերադառնալ գյուղ։ Նարինեի նշանածի մասին շատ տեղեկություններ չունեմ․ գիտեմ միայն, որ նա Երևանից էր, և հաջորդ տարի պատրաստվում էին ամուսնանալ»,- MediaHub-ի հետ զրույցում նշել է բնակչուհին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ուշի գյուղի ոլորաններում չորս ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։ Ողբերգական պատահարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հունան Թադևոսյան

Send