ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին իր օգնականների հետ ավելի ու ավելի հաճախ է քննարկել Կանադայի հյուսիսային սահմանին «ռուսական և չինական ազդեցության» սպառնալիքը, գրել է «NBC News»-ը։
Թրամփը կարծում է, որ Կանադան բավարար չափով պաշտպանված չէ և պահանջում է պաշտպանության ծախսերի ավելացում:
Ըստ աղբյուրների՝ սա ԱՄՆ-ի ավելի ընդլայնված արկտիկական ռազմավարության մի մասն է Գրենլանդիայի վրա ամերիկյան ճնշման աճի ֆոնին: «Թրամփը անկեղծորեն մտահոգված է, որ ԱՄՆ-ն շարունակում է զիջել իր դիրքերը Արևմտյան կիսագնդում, և նա կենտրոնացած է դրա վրա», - ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Վարչակազմի պաշտոնյաները ընդգծել են, որ ԱՄՆ զորքերը Կանադայի հյուսիսային սահմանին տեղակայելու հարցը չի քննարկվում։
Փոխարենը, ԱՄՆ-ն ու Կանադան բանակցություններ են վարում Արկտիկայում ընդլայնված համագործակցության շուրջ, ներառյալ վաղ նախազգուշացման համակարգերի արդիականացումը, համատեղ զորավարժությունների անցկացումը, օդային ու ծովային պարեկային ուժերի ամրապնդումը։

Русский