Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել․ Դանիայի ԱԳ նախարարը՝ Թրամփին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա իրականացնել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերը՝ Դանիայի և այլ եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելով, Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ «Sky News»-ին ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը։

«Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել։ Դուք չեք կարող Գրենլանդիայի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել սպառնալիքների միջոցով։ Դուք ունեք ցանկություն, դուք ունեք տեսլական, դուք ունեք խնդրանք, բայց դուք երբեք չեք հասնի դրան՝ մեզ վրա ճնշում գործադրելով», - ասել է արտաքին գործերի նախարարը։

Դիվանագետը նշել է, որ Գրենլանդիայում Դանիայի ռազմական ներկայության ավելացումը նպատակ ունի լուծել անվտանգության հետ կապված խնդիրները, այլ ոչ թե գրգռել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նրա խոսքով՝ Կոպենհագենը շարունակում է հավատարիմ մնալ անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնություններին, այդ թվում՝ Գրենլանդիայի հարցով աշխատանքային խմբի ստեղծմանը։

Send