Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի վրա՝ Մակրոնին դրդելու միանալ Գազայի «Խաղաղության խորհրդին»

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի վրա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դրդելու միանալ իր` Գազայի «Խաղաղության խորհրդին», գրել է Reuters-ը։

«Ոչ ոք նրան պետք չէ, քանի որ նա շատ շուտով լքելու է պաշտոնը։ Ես 200 տոկոս մաքսատուրք կսահմանեմ նրա գինու և շամպայնի վրա, և նա կմիանա, բայց պարտավոր չէ», - ասել է Թրամփը լրագրողի հարցին Ֆրանսիայի նախագահի՝ կազմակերպությանը միանալու դժկամության մասին։

Մակրոնի նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին։

Bloomberg-ը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահը չի պատրաստվում ընդունել Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Ըստ աղբյուրի՝ Մակրոնը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը գերազանցում է Գազայի հատվածին վերաբերող հարցերն ու մտահոգություններ է առաջացնում ՄԱԿ-ի սկզբունքներին և ինստիտուցիոնալ կառուցվածքին համապատասխանության վերաբերյալ։

 

 

Send