Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Թրամփը մտադիր է մեծ գործարք կնքել Իրանի հետ», «Էպշտեյնը կապեր է ունեցել հատուկ ծառայությունների հետ»․ ԱՄՆ փոխնախագահ

Blog Image

Դոնալդ Թրամփը մտադիր է «մեծ» գործարք կնքել Իրանի հետ, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

«Գործարքի բացակայության պատճառն այն է, որ նախագահը ցանկանում է գործարք, որտեղ Իրանը միջուկային զենք չունի, որտեղ Իրանը չի լինի ահաբեկչության պետական ​​հովանավոր, և որտեղ Իրանի ժողովուրդը կարող է բարգավաճել, զարգանալ և միանալ համաշխարհային տնտեսությանը»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված գործարքի նկատմամբ։

Ջորջիայի պետական ​​համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը նաև ասել է, որ անչահասների թրաֆիքինգի համար դատապարտված, հետո բանտում ինքնասպան եղած ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը կապեր է ունեցել ԱՄՆ հետախուզական գործակալությունների հետ, ասում է 

«Ահա իմ կարծիքը Էպշտեյնի գործի վերաբերյալ։ Նախ, այս տղան ակնհայտորեն տականք էր։ Երկրորդ, նա ակնհայտորեն արտակարգ կապեր ուներ ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ դրսում հատուկ ծառայությունների, ինչպես նաև շատ հարուստ և ազդեցիկ մարդկանց հետ», - պատասխանել է Վենսը ֆինանսիստի մասին հարցին։

 

 

Send