Իրանի դեմ գործողությունը մոտենում է ավարտին, բայց ԱՄՆ-ն «դեռ չի ավարտել», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ [հակամարտությունը] մոտենում է ավարտին, այո... Ես ստիպված էի միջամտել, քանի որ եթե չմիջամտեի, ապա հիմա կունենայիք միջուկային զենքով Իրան»,- նշել է Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ եթե «բարձրացներ խաղադրույքը», Թեհրանին «20 տարի կպահանջվեր վերականգնվելու համար»։

Русский