Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպան արագացնում է ՆԱՏՕ-ի պահեստային պլանի իրականացումը, եթե Թրամփը դուրս գա. WSJ

Blog Image

WSJ. Եվրոպան արագացնում է ՆԱՏՕ-ի ծրագրի շուրջ աշխատանքները առանց ԱՄՆ-ի

Եվրոպան ակտիվորեն աշխատում է պահեստային ծրագրի վրա՝ պահպանելու իր պաշտպանական կարողությունները այն դեպքում, եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ պաշտոնյաներն աշխատում են այսպես կոչված «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու ուղղությամբ՝ ձգտելով դաշինքում ավելի շատ եվրոպացիների առաջխաղացնել ղեկավար պաշտոններում և ամերիկյան ռազմական տեխնիկան փոխարինել իրենց սեփականով։

Այս ծրագրերի մշակումը սկսվել է 2025 թվականին և արագացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքից հետո։ Գործընթացին նոր թափ է հաղորդել նաև Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակիցների քննադատությունը՝ Թեհրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին աջակցելու դժկամության համար։

Կարևոր շրջադարձային պահը Բեռլինում տրամադրությունների փոփոխությունն է եղել, որը նախկինում խոչընդոտել էր Եվրոպայի պաշտպանական ինքնիշխանության ամրապնդումը։ Գերմանիայի դիրքորոշման փոփոխությունից հետո ծրագրի շուրջ քննարկումները մտել են գործնական փուլ։ Եվրոպայի համար օպտիմալ սցենարն ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ում մնալն է, սակայն պաշտպանության բեռի մեծ մաս ընկնում է եվրոպացիների վրա։

Ավելին, Եվրոպան մտադիր է ավելացնել այն զենքերի արտադրությունը, որոնցով հետ է մնում ԱՄՆ-ից, մասնավորապես՝ հակասուզանավային համակարգերի, տիեզերական հետախուզության և հսկողության միջոցների, ինչպես նաև օդային լիցքավորման ինքնաթիռների։

Send