Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

9 անշարժ գույք, 8 մլն դրամ․ ի՞նչ է հայտարարագրել ՏԿԵ փոխնախարարը

Blog Image

Մեկ ամիս առաջ պաշտոնի նշանակված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, համարվում է նախարար Դավիթ Խուդաթյանի հավատարիմներից մեկը, ներկայացրել է իր անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը։

Նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 9 անշարժ գույք՝ 4 հասարակական նշանակության շինություն, 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք, 1 անհատական բնակելի տուն,  2 բազմաբնակարան բնակելի շենք (1-ից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն):

Ապիտոնյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է Ford մակնիշի բեռնատար՝ 2001 թվականի արտադրության։ Տրանսպորտային միջոցը նախարարի տեղակալը ձեռք է բերել 2016 թվականին՝ նվիրատվության եղանակով։

Նարեկ Ապիտոնյանի դրամական միջոցները հաշվետու տարում կազմել են 7 մլն 917 հազար դրամ։

Նրա կանխիկ գումարը կազմել է  9,400 դոլար, 4,750 եվրո և  8 մլն 694 հազար դրամ։

Ապիտոնյանի կինը՝ Հերմինե Պետրոսյանը, հանդիսանում է «ԴԱՎ-ԱՐՏ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի հաշվետու տարվա եկամտի մասին տեղեկությունը դեռևս չկա։

Էմմա Մարտիրոսյան

Send