Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննություն է սկսել Լիբանանում Կույս Մարիամի արձանը պղծած զինվորի նկատմամբ։
Սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարում երևում է, թե ինչպես է զինվորը վառված ծխախոտը մտցնում Լիբանանի Դեբել գյուղում տեղակայված արձանի բերանը։
«Իսրայելի պաշտպանության բանակը այս միջադեպին վերաբերվում է առավելագույն լրջությամբ և ընդգծում, որ զինվորի վարքագիծը լիովին հակասում է զինվորական անձնակազմից ակնկալվող արժեքներին... Միջադեպը կհետաքննվի, և զինվորի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն արդյունքների համաձայն», - ասվում է Իսրայելի ՊԲ-ի հայտարարության մեջ։

Русский