Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկու սպառնալիքները պայմանավորված էին Եվրոպական գագաթնաժողովի ռուսաֆոբ մթնոլորտով․ Զախարովա

Blog Image

Զելենսկու սպառնալիքները պայմանավորված էին Երևանում կայացած Եվրոպական գագաթնաժողովի ռուսաֆոբ մթնոլորտով, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ է, որ մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի ռուսաֆոբ մթնոլորտը, որին Զելենսկին մասնակցել է հայկական կողմի հրավերով, դեր է խաղացել», - ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

«Գագաթնաժողովի մասնակիցներից ոչ մեկը չի հանդիմանել Զելենսկուն կամ չի դատապարտել նրան հայհոյանքի համար, մինչդեռ նրա ամբողջ վարքագիծը ցույց էր տալիս ատելություն և արհամարհանք նացիզմի դեմ Մեծ հաղթանակի նկատմամբ»,- նշել է Զախարովան։

 

Send