Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ Հորմուզի նեղուցը շրջանցելով նավթ մատակարարելու վերաբերյալ

Blog Image

Ճապոնիայի կառավարությունը համաձայնության է եկել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ Հորմուզի նեղուցը շրջանցելով լրացուցիչ 20 միլիոն բարել նավթ մատակարարելու վերաբերյալ։

Այս բեռը կբեռնվի Օմանի ծոցի Ֆուջեյրա նավահանգստում, որը խողովակաշարով կապված է ԱՄԷ-ի նավթահանքերի հետ, գրել են ԶԼՄ-ները։

Նավահանգիստն արդեն ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Ճապոնիային անհրաժեշտ է կայունացում տարածաշրջանում՝ Ֆուջեյրա նավահանգստով նավթ անվտանգ ներմուծելու համար։

Ավելի վաղ Փարիզում կայացած մամուլի ասուլիսին Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Ռյոսեյ Ակազավան հայտարարել է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են ապահովել նավթի կայուն մատակարարում նոր մոտեցումների միջոցով՝ չնայած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը։ Նա նշել է, որ այս երկրներն ունեն այլընտրանքային արտահանման ուղիներ օգտագործելու տարբերակներ։

Ինչպես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան նույնպես ունի նավահանգիստ, որտեղից նավթը կարող է առաքվել առանց Հորմուզի նեղուցով անցնելու։ Մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելը, այս երկու երկրները կազմել են Ճապոնիայի նավթի ներմուծման մեծ մասը։

Send