Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը նոր բացառիկ ռեկորդ սահմանեց. նրա անունը կարող էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում

Blog Image

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը հոգնած էր ներկայացել, ինչի պատճառով էլ թերևս որոշվեց խնայել նրան։ Հարցեր տալու համար նախ գրանցվել էր երեք ՔՊ-ական պատգամավոր, վայրկյաններ անց պարզվեց, որ նրանք ևս որևէ հարց չունեն Փաշինյանին տալու։ 

Եվ փաստորեն այսօր այդ առումով պատմական օր էր,  որովհետև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը տևեց ընդամենը մի քանի րոպե՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մատուցմամբ։ 

Ընդդիմադիր պատգամավորները ևս, սովորության համաձայն, չէին ներկայացել հարցուպատասխանին։ 

Ուստի ՔՊ պատգամավորները խնայեցին Նիկոլ Փաշինյանին, որը, չնայած այս օրերին իր եվրոպացի գործընկերներին ընդունելուն, նրանց հետ գագաթնաժողովների, համաժողովների ու համերգների մասնակցելուն, դրանց ընթացքում ջանասիրաբար ելույթներ ունենալուն, նույն մտքերն անընդմեջ արտաբերելուն, կարողացավ նաև հյուրերին ճանապարհ դնել,  այսօր էլ քաղաքապետի և Կենտրոնի թաղապետի հետ Երևանի կենտրոնում վոյաժների  դուրս գալ և էլի մի քանի ժամ քայլել, հանդիպել քաղաքացիների հետ, նրանց հետ սելֆիներ անել, նկարվել ու ձեռք սեղմել։

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան էներգիա էր հարկավոր վարչապետին, այդպիսի ծանրաբեռնված ժամանակացույցին դիմանալու համար։ Նրա անունը Գինեսի ռեկորդների գրքում կարող էր գրանցվել, եթե այսօր կարողանար նաև իր և ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանել, բայց նա հուսախաբ արեց իր ընտրազանգվածին ու համակիրներին։ Թեև նրանք, ինչու ոչ՝ նաև ընդդիմադիր պատգամավորները մեծահոգաբար որոշեցին խնայել Փաշինյանին և չորեքշաբթի երեկոյան հանգստանալու և վերականգնվելու հնարավորություն տալ, իսկ գուցե նաև խաթարված ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու՝ դրա երբեմնի անդորրը վերադարձնելու նպատակով։

Ի վերջո Փաշինյանը հանուն իր հորինած իրական Հայաստանի ու դրանում ապրող հայ ժողովրդի (Փաշինյանի համոզմամբ՝ հայ ժողովրդի մեջ են ներառվում նաև այլազգի ՀՀ քաղաքացիները) բարօրության՝ այս օրերին տիտանական աշխատանք է կատարել և արժե, որ մի օր էլ Աժ-Կառավարություն հարցուպատասխանը նրա պատճառով չկայանա և կարևորագույն հարցերին մեկ օր ուշ՝ Կառավարության նիստից հետո պատասխանի։ Դրանից դժվար թե իրական Հայաստանը լրջորեն տուժի։  

Թագուհի Ասլանյան

Send